Վրաստանում կընդունվի օրենք, ըստ որի՝ ցույցերի մասնակիցներին կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով. այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Կարևոր է նման օրենք ընդունել՝ երկրում բռնությունը կանխելու համար, մենք տեխնիկապես կկազմակերպենք ամեն ինչ այնպես, որ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնի մինչև ամսվա վերջ», - ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքների մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները կիրառել են դյուրավառ նյութեր, քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ:
Վրաստանում ցույցերի մասնակիցներին կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով
Մանրամասներ
![Վրաստան ցույց](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-12/%D5%8E%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%20%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%BE%D5%AB%20%D5%A4%D5%A5%D5%B4%D6%84%D5%A8%20%D6%83%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC%20%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE%20%D5%AF%D5%A1%D5%B4%20%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE.jpg?itok=ob_w7tnF)
0Comments