Իրանի արեւելյան սահմանների պաշտպանության պլանը 100 տոկոսով հիմնված է արհեստական բանականության վրա. Իրանի բանակ

Մանրամասներ
Քյումարս Հեյդարի

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ  Քյումարս Հեյդարին հայտնել է, որ արեւելյան սահմանների պաշտպանության պլանը 100 տոկոսով հիմնված է արհեստական բանականության վրա, տեղեկացրել է Mehr-ը։

Ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ այդ զորքերը կրում են երկրի սահմանի առանձին տեղամասերի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, ներառյալ սահմանները հյուսիսում եւ հարավ-արեւելքում, ինչպես նաեւ արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրում է կայուն անվտանգություն, եւ այդ կայուն անվտանգության պահպանումը պահանջում է գիտության եւ տեխնոլոգիաների զարգացում եւ օգտագործում»,- նշել է Հեյդարին։ Նրա խոսքով՝ Իրանը կողմնակից է սահմանների պաշտպանության գիտական եւ խելամիտ համակարգին՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ։