Անշարժ գույքի «ՑԻԱՆ» ռուսական գործակալության մասնագետները պարզել են՝ որտեղ է գտնվում Մոսկվայում վարձակալության համար նախատեսված ամենաթանկարժեք ու ընդարձակ բնակարանը:
Արդյունքում պարզվել է, որ ավելի քան 1000 քմ մակերեսով բնակարանը գտնվում է Արբատից ոչ հեռու, իսկ ամսական վարձը 100 000 դոլար է:
Այն իրենից ներկայացնում է պենտհաուս, որտեղ վերանորոգումն իրականացվել է հայազգի հայտնի ճարտարապետ Յուրի Գրիգորյանի նախագծով:
«Գրիգորյանը նախագծել է ձմեռային այգի, սպա գոտի՝ լողավազանով և շոգեբաղնիքով, գրադարան, բուխարի: Բացի այդ, բնակարանին կից կա հողատարածք, որում բաց երկնքի տակ հանգստի գոտի կա»,-գրում է lenta.ru-ն:
Հայազգի ճարտարապետը նախագծել է Մոսկվայի՝ վարձակալությամբ տրվող ամենաթանկարժեք բնակարանը
Մանրամասներ
0Comments