Բեզոսի 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը դուրս է եկել բաց օվկիանոս. VIDEO

Մանրամասներ

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի 127 մետրանոց առագաստանավային սուպերզբոսանավն այս շաբաթ դուրս է եկել բաց օվկիանոս, գրում են news-ը և Jalopnik-ը։

Զբոսանավեր պատրաստող Oceanco-ի աշխատակիցները 500 միլիոն դոլար արժողությամբ առագաստանավն անվանել են իր ներքին սերիական անունով՝ Y721, երկար տարիների զարգացման եւ արտադրության գործընթացում: Այժմ նավը կարող է կոչվել այն անունով, որը նրան տվել է սեփականատերը՝ Koru։ Koru-ն խորհրդանշում է մաորի, որն իրենից ներկայացնում է պտերի բացվող ճյուղի պարույր:

Koru-ն դարձել է աշխարհի ամենամեծ առագաստանավը։ Այժմ այն փորձարկում է անցնում բաց ծովում, որը համարվում է առաքումից առաջ վերջին փուլերից մեկը։ Մեծ նավակների էնտուզիաստ Dutch Yachting YouTube-ալիքն այս շաբաթվա սկզբին հրապարակել է փորձնական տեսանյութ:

Բեզոսի սուպերզբոսանավը բավականին «մութ» անցյալ ունի՝ Oceanco-ն Ռոտերդամի պատմական կամուրջը ապամոնտաժելու թույլտվություն է խնդրել կառավարությունից, որպեսզի զբոսանավը բաց ջուր հանի: Ռոտերդամի քաղաքային խորհուրդը նախկինում խոստացել էր երբեք թույլ չտալ նորից ապամոնտաժել Կոնինգսհավենբրուգ կամուրջը, որը շատ տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գնդակոծությունից, սակայն կարողացել է ողջ մնալ: Այն դարձել է ներխուժող ուժերին տեղական դիմադրության խորհրդանիշ:

Երբ լուր է տարածվել, որ կամուրջը կարող է ապամոնտաժվել, զայրացած հոլանդացիները խոստացել են ձվեր նետել զբոսանավի վրա, երբ այն անցնի քաղաքով։ Սակայն Ռոտերդամի քաղաքային խորհուրդը մերժել է Oceanco-ի միջնորդությունը, եւ նավը վաղ առավոտյան առանց կայմերի տեղափոխվել է այլ նավահանգիստ։