Աբրամովիչը գնել է Ռուսաստանում ամենաթանկ մասնավոր ինքնաթիռը

Մանրամասներ

1

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը մոտ 350 միլիոն դոլար արժողությամբ Boeing 787-8 Dreamliner բիզնես-ջեթ է գնել՝ Ռուսաստանում ամենաթանկ մասնավոր ինքնաթիռը, գրել է «Գազետա.ռու»-ն՝ Forbes-ին հղումով։

Ինքնաթիռն ընդհանուր առմամբ ունի 50 նստատեղ՝ 30-ը հյուրերի համար, 10-ական՝ պահակախմբի եւ անձնակազմի համար: Օդանավի մակերեսը կազմում է 224.4 քառ. մետր, իսկ թռիչքի հեռահարությունը 18418 կմ է՝ պայմանով, որ ինքնաթիռում լինի 25 ուղեւոր։ Ինքնաթիռի գույները զուսպ են, քանի որ, ինչպես պարզաբանել է աղբյուրը, «դա այժմ նորաձեւ է» եւ ավելի քիչ ուշադրություն է գրավում։

Նշվում է, որ ինքնաթիռը կառուցվել է 2015 թվականին շվեցարական Privateair մասնավոր ավիացիոն օպերատորի կարիքների համար։ Աշխարհում ավիաընկերություններին է պատկանում նման 250 ինքնաթիռ, մինչդեռ Ռուսաստանում այդ մոդելը բացակայում է։

Ինչպես հաղորդել է լրատվականը, ինքնաթիռի կատալոգային արժեքը կազմում է 248.3 մլն դոլար, դրա լրացուցիչ սարքավորումները կարժենան առնվազն 100 մլն դոլար, մինչդեռ հնարավոր է, որ արժեքը կարող է աճել՝ կախված միլիարդատիրոջ կոնկրետ ցանկություններից։

«Boeing 787-8-ը եւ 787-9-ը «very VIP» կատերգորիայից են, դրանք իսկապես հսկայական մեքենաներ են՝ ֆանտաստիկ ինտերիերով: «Boeing»-ը եւ «Airbus»-ը տարեկան արտադրում են ոչ ավելի, քան երկու-երեք նման բիզնես-ջեթ», - պարզաբանել է BizavNews նախագծի ղեկավար Դմիտրի Պետրոչենկոն:

1