Google-ի նախկին տնօրենը գնել է պատժամիջոցների տակ հայտնված ռուս միլիարդատիրոջ զբոսանավը

Մանրամասներ

Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը աճուրդում 67,6 մլն դոլարով գնել է ռուս օլիգարխի սուպերզբոսանավը։

Ռուս միլիարդատեր Անդրեյ Գուրևին պատկանող Alfa Nero զբոսանավը Շմիդտին հաջողվել է գնել, քանի որ այն Անտիգուայում մնացել էր խարսխված՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով, հայտնում է Bloomberg News-ը: