Bentley-ն ցուցադրել է հիբրիդ Flying Spur-ը պրեմիերայից առաջ

Մանրամասներ
բենթլի

12 մխոցանի շարժիչներով Bentley մեքենաները շուտով կդառնան պատմություն։

Այսպիսով, Gontinental GT-ն արդեն անցել է հիբրիդային ուժային համակարգի, և շուտով նույնը տեղի կունենա Flying Spur-ի հետ: Այս մասին ակնարկել է հենց ինքը՝ արտադրողը՝ հրապարակելով նոր հիբրիդային մոդելի առաջին թիզերային պատկերը, news.am-ի փոխանցմամբ՝ գրում է Auto News of the Day պորտալը։

Նոր Bentley Flying Spur-ի կապոտի տակ կտեղակայվի 771 ձիաուժ հզորությամբ 4.0 լիտրանոց V8-ի վրա հիմնված պլագին հիբրիդային ուժային համակարգ՝ կրկնակի տուրբո լիցքավորմամբ և մեկ էլեկտրական շարժիչով:

Ենթադրաբար, սա կլինի նույն ագրեգատը, ինչ Bentley Gontinental GT-ն՝ լրացուցիչ 187 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով և 25,9 կՎտժ մարտկոցով։

«Զուտ» էլեկտրաէներգիայի վրա նոր մոդելի էներգիայի պաշարը դեռևս հայտնի չէ։ Սակայն առավելագույն արագությունը արդեն հայտարարված է՝ այն կկազմի 207 մղ/ժ (333 կմ/ժ):

Վարկածներից մեկի համաձայն՝ նոր արտադրանքը կարող է ներկայացվել արդեն օգոստոսին՝ Monterey Car Week-ում։