Սեպտեմբերի 7-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի, և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի պսակադրությունը։
Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Խնջույքին մասնակցել է նաև իշխանական էլիտան։ Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ինստագրամյան էջում դստրերի հետ լուսանկար է հրապարակել, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։Հյուրերի քանակը սահմանափակ էր եղել՝ 500 մարդուց ոչ ավելի։
Մեզ հայտնի է դարձել,թե որքան գումար է ծախսվել տարվա հարսանիքի ժամանակ:
Մեր ունեցած տեղեկություններով,միայն ծաղկային ձևավորման համար ծախսվել է 800 000 դոլար: Գրեթե նույնքան ծախսվել է խնջույքի ուրախ մասն ապահովելու համար: Հայ եւ օտարերկրյա կատարողներին վճարվել է 800 000 դոլար:
Մամուլում գրվեց,որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը տատանվում է 200-300 հազար դոլարի սահմաններում: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար:
Ընդհանուր առմամբ,հարսանիքի վրա մոտ 3 միլիոն դոլար է ծախսվել:
0Comments