Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդի թագուհու թոռնուհին՝ 31-ամյա արքայադուստր Բեատրիսը, եւ նրա 35-ամյա սիրեցյալը՝ Էդոարդո Մապելի Մոցին, հայտարարել են իրենց նշանադրության մասին:
Բեատրիսը թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի ավագ դուստրն Է: Ընթացիկ տարվա մայիսի տասնութին ամբողջ երկիրն Է դիտել նրա կրտսեր քրոջ՝ արքայադուստր Էժենիի հարսանիքի հեռարձակումը: «Յորքի դուքսն ու դքսուհին ուրախ են հայտարարել արքայադուստր Բեատրիսի եւ պարոն Էդոարդո Մապելի Մոցիի նշանադրության մասին: Նորին Թագավորական մեծությունը եւ պարոն Էդոարդո Մապելի Մոցին նշանվել են այս ամսին Իտալիա կատարած ուղեւորության ժամանակ: Էդոն մատանու դիզայնը ստեղծել Է բրիտանացի ոսկերիչ Շոն Լինի հետ միասին: Հարսանիքը կկայանա 2020 թվականին: Լրացուցիչ մանրամասների մասին կհայտարարվի ավելի ուշ»,-ասված Է Յորքի դուքսի հայտարարության մեջ:
Մոցին միլիոնատեր Է, զբաղվում Է անշարժ գույքի բնագավառի բիզնեսով: Նախորդ ամուսնությունից նա երկու տարեկան որդի ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
0Comments