«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել Կոստա-Նավարինոյի հանգստավայրի անձնակազմին, որտեղ նա հանգստացել է իր ընտանիքի հետ, գրում է 168.am:
Ինչպես գրում է Corriere dello Sport-ը, Հունաստանի հանգստավայրում Ռոնալդուն և իր ընտանիքն անցկացրել են 7 օր: Կոստա-Նավարինոյում անցկացրած մեկ օրվա համար 34-ամյա ֆուտբոլիստը վճարել է 8 հազար եվրո: Նախքան Հունաստանից հեռանալը պորտուգալացին հանգստավայրի աշխատակիցներին թողել է 20 հազար եվրոյի չափով թեյավճար՝ մատուցվող ծառայության որակի համար:
0Comments