Դուբայում բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը՝ Atlantis The Royal-ը, որի կառուցման արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:
Բացման արարողությանը հրավիրված է եղել հայտնի երգչուհի Բեյոնսեն, գրում են Թերթը և Daily Mail-ը: Բացմանը հնարավոր է եղել ներկա լինել միայն անձնական հրավերով։
Պրեմիում դասի հյուրանոցում մեկ գիշերը կարժենա մոտ 200 000 դոլար։ Ծառայությունը ներառում է անձնական սպասավորի տրամադրում: Առաջարկվում են նաև մաքուր ոսկով պատված ատամի խոզանակներ, ածելիներ և սանրեր։
0Comments