Աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի դուստրը ժառանգության խոշոր հարկը մարելու համար ստիպված է եղել Ֆրանսիայի կառավարությանը փոխանցել հոր լեգենդար աշխատանքներից մի քանիսը:
Ինչպես գրում է Luxury Launches-ը,86-ամյա Մայա Ռուիզ Պիկասոն կառավարությանն է հանձնել Պիկասոյի վրձնին պատկանող վեց կտավ, երկու քանդակ, որոշ գծանկարներ:
Փարիզի Պիկասոյի թանգարանում երկրի ֆինանսների նախարար Բրունո լե Մարը հայտարարել է. «Մեր երկրի համար պատիվ է ընդունել Պիկասոյի այս ստեղծագործությունները: Դրանք կհարստացնեն ու կխորացնեն մեր մշակութային ժառանգությունը»:
Խոշոր հարկի դիմաց Պիկասոյի դուստրը Ֆրանսիայի կառավարությանն է փոխանցել հոր լեգենդար աշխատանքներից մի քանիսը
Մանրամասներ
0Comments