Դուբայում «Դուբայ Էքսպո 2020»-ի շրջանակներում բացվել է Cartier ոսկերչական ապրանքանիշի կանանց տաղավարը. միջոցառմանը մասնակցել են մի շարք հայտնի և ազդեցիկ կանայք:
Ինչպես գրում է bazaar.ru-ն, հյուրերի ցանկում է եղել նաև դերասանուհի Մոնիկա Բելուչին, որն այս ապրանքանիշի հետ համագործակցության երկարմայա փորձ ունի և տարբեր առիթներին ներկայացել է Cartier շքեղ զարդերով:
«Դուբայ Էքսպո 2020»-ի կանանց տաղավարը ստեղծվել է Cartier տան հետ համագործակցությամբ և բացահայտում է կարևոր ուղերձ և սկզբունք. «Երբ բարգավաճում են կանայք, բարգավաճում է մարդկությունը»:
0Comments