Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը և ձիթենիների այգին. լուսանկարներ:
Այս տունը մաեստրոն անվանում էր իր «պրովանսյան դրախտը», այստեղ նա ապրել է իր կյանքի վերջին շուրջ 27 տարին: Մշտապես գտնվելով շրջագայությունների մեջ՝ մեծն երգիչն այստեղ էր գալիս միայն տարվա մի մասը և զբաղվում ձիթենիներով։ Հենց այս ձիթենիների բերքից էլ նա պատրաստում էր իր անունը կրող արտադրանք՝ մաքուր ձեթ։ Լեգենդար աստղի շունչն ու ներկայությունը դեռ զգացվում է գեղեցիկ կահավորված տան 11 սենյակներում և, իհարկե, այգում։ Առանձնատանը կա նաև փակ լողավազան, կինո-սենյակ: Ընդհանուր տարածքը 660 քմ² է։
Ֆրանսիայի հարավում գտնվող այս առանձնատունը վաճառվում է 2,45 միլիոն եվրոյով: Վաճառքի մասին հայտարարությունը վերջերս է հայտնվել ինտերնետային հարթակում։
Չնայած՝ առանձնատան գինը քչերի գրպանին է համապատասխան, բայց երգչի երկրպագուները կարող են այս լուսանկարների միջոցով տեսնել, թե որտեղ է կյանքի մի մասն անցկացրել մեր սիրելի հայրենակիցը։
Նյութի աղբյուրը՝ analitik.am
0Comments