Ավելի քան 30 հրթիռ հինգշաբթի Լիբանանից արձակվել է դեպի Իսրայելի հյուսիս։ Իսրայելը դրա համար մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը` կատարվածը կապելով Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի շուրջ իրավիճակի սրման հետ։ Լիբանանից հրթիռակոծությունն ուղեկցվել է Իսրայելի հարավում գտնվող Գազայի հատվածից հրթիռների արձակմամբ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Լիբանանյան տարածքից Իսրայելի տարածք արձանագրվել է 34 արձակում։ Դրանցից 25-ը որսացել է «Երկաթե գմբեթը», 5 հրթիռ ընկել է Իսրայելի տարածք, և դրանց գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հրեական պետությունում ռազմաքաղաքական կաբինետի հրատապ նիստ է գումարվել։ Կեսգիշերից հետո հարվածներ են հասցվել Գազայի հատվածին, ապա՝ Լիբանանին։
Նշենք, որ իրավիճակը տարածաշրջանում սրվել է շաբաթվա կեսերին՝ հրեական Պասեքի տոնի նախօրեին և մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա գագաթնակետին։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշեր Իսրայելի անվտանգության ուժերը մտել են Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի տարածք՝ բացատրելով, որ տասնյակ դիմակավորված երիտասարդներ արգելափակվել են այնտեղ և սկսել անկարգությունների կոչ անել: Տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են իսրայելցի ուժային գործողությունների արդյունքում, հարյուրավորները ձերբակալվել են։ Իրավիճակը կրկնվել է հինգշաբթի. արաբական աշխարհում դա միանշանակ ընկալվել է որպես սրբավայրի վրա կատարված հարձակման փորձ:
Լիբանանից 34 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխան հարված է հասցրել
Մանրամասներ
0Comments