Ֆրանսիայի ԱԳՆ-ը իր քաղաքացիներին խնդրել է չմեկնել Իսրայել և Լիբանան

Մանրամասներ
ֆրանսիա ագն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել առաջիկա օրերին զերծ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնելուց։

Գերատեսչությունը դա կապել է Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի ռիսկերի հետ:

Արտաքին գործերի նախարարությունը Թեհրանից հետ է կանչում նաև ֆրանսիացի դիվանագետների ընտանիքներին։ Ֆրանսիայի պետական ​​ծառայողներին արգելվում է մեկնել այդ երկրներ։

Ապրիլի 1-ին Թեհրանը և Դամասկոսը հայտնել են Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին։ Հարձակման հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ: Իրանը խոստացել է պատասխանել այս հարձակմանը, սակայն չի հստակեցրել, թե երբ և ինչպես է դա անելու։