Խստորեն դատապարտում ենք Իրանի անընդունելի հարձակումը Իսրայելի վրա․ սա աննախադեպ էսկալացիա է․ Բորել

Մանրամասներ
բորել

Եվրամիությունը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրանի անընդունելի հարձակումը Իսրայելի վրա»,- գրել է նա սոցիալական ցանցի իր X էջում։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բորելը հավելել է, որ «սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»։