Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1417 քաղաքացիական անձ, 2038-ը՝ վիրավորվել: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության՝ ապրիլի 3-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Փետրվարի 24-ի առավոտյան 04:00-ից մինչև ապրիլի 2-ի 24:00-ն (տեղական ժամանակով) ՄԱԿ-ի վարչությունն արձանագրել է 3455 զոհ երկրի (Ուկրաինայի) քաղաքացիական բնակչության թվում. 1417 սպանված և 2038 վիրավոր»,- նշված Է հաղորդագրության մեջ:
0Comments