
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի կազմակերպած հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա մինչև փետրվարի 24-ի սահմաններ և վերադարձնի օկուպացված Ղրիմը։
Երկրի ղեկավարը նաև կասկած է հայտնել Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղ բանակցությունների հաջողության վերաբերյալ։ «Մեր բանակցային խմբերը փոխգործակցում են իրենց մասնակիցների մակարդակով: Նրանք քննարկում են առաջնորդների հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Ես այնքան էլ չեմ հավատում նման բանակցություններին»,- ասել է նա:
Միաժամանակ, նա կրկին խոսել է հատուցման մասին՝ «Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի Ուկրաինային»։
0Comments