Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետ կդառնա Լիզ Թրասը. Սունակ

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն իրեն որպես աութսայդեր է դիրքավորում պահպանողականների շրջանում առաջնորդության մրցավազքում՝ պնդելով, որ «այնտեղ գտնվող ուժերը» ցանկանում են, որպեսզի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հաջորդ վարչապետ դառնա, գրում է The Guardian-ը։

Մարգարեթ Թետչերի հայրենի քաղաքում՝ Լինքոլնշիրում ելույթի ժամանակ Սունակն ասել է. «Մի՛ կասկածեք՝ ես աութսայդեր եմ» եւ ենթադրել է, որ Պահպանողական կուսակցության իշխանությունները ցանկանում են, որպեսզի այդ մրցավազքը «թագադրում» դառնա Թրասի համար:

Ընդ որում, Սունակն անուններ չի նշել, սակայն կրկնել է, որ ֆավորիտ չէ։

Իրեն որպես «ներգաղթի արդյունք» բնութագրելով՝ նա նշել է, որ Բրիտանիան «չպետք է կորցնի կարեկցանքը, այլ պետք է ավելի կոշտ լինի»։

Նա նշել է, որ «կպայքարի գնաճի դեմ եւ կիջեցնի այն»: