Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Հարավային Կորեան կաջակցի Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցում։ Զելենսկին համապատասխան հայտարարություն է արել «Չոսոն իլբո» թերթին տված հարցազրույցում։
«Մենք գիտենք, որ սահմանափակումներ ունի զենքի մատակարարման հարցում։ Բայց ես կարծում եմ, որ այդ սկզբունքները չպետք է կիրառվեն պաշտպանական համակարգերի և էներգահամակարգերի պաշտպանության սարքավորումների վրա։ ՀՕՊ համակարգերը զուտ պաշտպանական տեխնիկա են, այլ ոչ թե զենք։ Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Կորեան մեզ կաջակցի այս ոլորտում»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը հույսը դնում է բաղադրիչների մատակարարման վրա, որոնք կարող են օգտագործվել ուկրաինական օդային հարվածների նախազգուշացման համակարգի արդիականացման համար։ Զելենսկին ընդգծել է, որ երկիրը վերականգնելու համար անհրաժեշտ է այն ծածկել «երկնային վահանով»։
0Comments