Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցների 11-րդ փաթեթում ներառել մինչեւ 100 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, հայտնել է EUobserver պորտալը:
Ներկայումս Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցանկը ներառում է մոտ 1600 ընկերություն եւ ֆիզիկական անձ՝ հանդիսանալով ամենամեծը պատմության մեջ։
Պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ քննարկումները Բրյուսելում ընթանում են ԵՄ երկրների դեսպանների մակարդակով մայիսի 5-ից, փոխզիջում դեռ չի գտնվել։
Politico թերթի եվրոպական հրատարակության հաղորդմամբ՝ ԵՄ որոշ երկրների լուրջ առարկություններ են առաջացնում Եվրահանձնաժողովի առաջարկները ընկերությունների, մասնավորապես՝ չինական ընկերությունների նկատմամբ երկրորդային պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։
0Comments