Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան պատմել է ամուսնու՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հարաբերությունների մասին։ Նա մանրամասներով կիսվել է Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Կամբոջայի, Թաիլանդի, Մոնղոլիայի և Սինգապուրի օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Զելենսկայան նշել է, որ վերջին շրջանում ինքն ու իր ամուսինն ավելի հաճախ են հանդիպում, շաբաթը մեկ կամ երկու անգամ կարողանում են հանդիպել։
«Մենք դեռ չենք կարող միասին ապրել։ Նա անընդհատ այստեղ է (նախագահի գրասենյակում-Խմբ.)։ Մենք փորձում ենք հնարավորություն գտնել՝ շաբաթը մեկ-երկու անգամ։ Բարեբախտաբար, այդպիսի հնարավորություն կա», - ասել է առաջին տիկինը։
Նրա խոսքով՝ ամենից հաճախ փորձում են խոսել սովորական ընտանեկան թեմաներից, քանի որ դրանք իրենց գոնե մի փոքր վերադարձնում են այն ընտանեկան ջերմությանը, որից զրկվել են։
0Comments