Զելենսկին փակվել էր բունկերում՝ վախենալով, որ իրեն լիկվիդացնելու են

Մանրամասներ
զ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իկր ալիքում գրել է․

«ՆԱՏՕ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկին հնարավոր չէր կապվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, որը փակվել էր բունկերում, ունենալով մտահոգություն, որ իրեն լիկվիդացնելու են:

Սա բոլորովին նոր բան չէ իհարկե: Դեռևս նախորդ տարի Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենետը, որն արդեն զիջել էր պաշտոնը Նաթանյահուին, պատմել էր, որ պատերազմի մեկնարկին՝ երբ ինքը վարչապետ էր, Պուտինի հետ հանդիպմանը նրան հարցրել է, թե արդյո՞ք ուզում են վերացնել Զելենսկուն: Պուտինն ասել է, որ չունեն այդպիսի մտադրություն: Բենետը ճշգրտել է, արդյո՞ք Զելենսկուն կարող է փոխանցել, որ նա կարող է իրեն զգալ ապահով: Պուտինն ասել է, որ՝ կարող է:

Կրկնեմ, դա հանրային ներկայացրել են Բենետը, նախորդ տարի իր հարցազրույցներից մեկում:

Պուտինի հավաստիացումից հետո, դուրս գալով Կրեմլից, Բենետը, որ այդ ժամանակ Իսրայելի վարչապետն էր, կապվել է Զելենսկու հետ և ասել, որ Պուտինը հավաստիացրել է նրա կյանքի հանդեպ ոտնձգության մտադրության բացակայության մասին: Բենետը պատմել էր, որ դրանից հետո Ուկրաինայի նախագահը այսպես ասած դուրս էր եկել բունկերից»: