Հրեաները 50 օր ունեն փրկվելու համար․ երկնքում երկրորդ լուսինն է հայտնվել․ Խայալ Մուազի

Մանրամասներ
իսրայել երուսաղեմ

Իրանական լրագրող Խայալ Մուազին գրում է․

Հրեա Փրկչի գալուստը մոտենում է Ամանորին։

Հրեական կանխատեսումների համաձայն, երբ երկնքում երկու լուսին են երևում (դրանք տեսանելի էին այս գիշեր), հրեաներն իրենց փրկելու համար կունենան ընդամենը 50 օր։ Այս 50 օրվա ընթացքում Մեսիա բեն Յոսեֆը կսպանվի, իսկ գալիք տարին կլինի վերջինը, երբ կհայտնվի իսկական փրկիչը՝ Մեսիա բեն Դավիթը (Հիսուս Մարիամի որդի):

Հարգելի եղբայրներ և քույրեր, ըստ հրեական աղբյուրների, առաջին մեսիան կլինի ծայրահեղ արյունարբու և դաժան (Բինյամին Նեթանյահու): Իր վայրագություններից հետո նրան կսպանեն, իսկ նոր տարում կարմիր երինջ կզոհաբերեն ու երրորդ տաճար կկառուցեն։ Բացի այդ, նրանք ծրագրում են ոչնչացնել Ալ-Աքսա մզկիթը։

Այս իրադարձությունները կհանգեցնեն Իսրայելի շուրջ հակամարտությունների զգալի սրման, և Սիրիան կդառնա այդ բախումների կենտրոնը։