Զելենսկի, ավելի լավ է փախչես Ռուսաստան, ոչ թե Մեծ Բրիտանիա. Կադիրովը նորից կոչով դիմել է Ուկրաինայի նախագահին

Մանրամասներ
ա

Ռամզան Կադիրովը նոր կոչով է դիմել Վլադիմիր Զելենսկուն՝ խորհուրդ տալով վերջինիս շտապ լքել Ուկրաինան և փախչել Ռուսաստան՝ Մեծ Բրիտանիայի փոխարեն։

«Զելենսկի, ավելի լավ է փախչես Ռուսաստան, ոչ թե Մեծ Բրիտանիա, այլապես կարժանանաս Սաակաշվիլիի ճակատագրին: Քո և ուկրաինացի ժողովրդի փրկությունը կգա միայն Պուտինի հետ համաձայնության գալուց հետո»,-գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ իբր Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինները պատրաստվում են Զելենսկու տարհանմանը։ Ուկրաինայի նախագահը, սակայն, մի քանի անգամ հերքել է լուրերը։