Գալու է այդ օրը. վստահ եմ, որ ադրբեջանցիները կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան». Ալիև

Մանրամասներ
ալիև

Հայաստանում ապրած և ստեղծագործած աշուղ Ալասկերի Բաքվում կանգնեցված արձանի բացման
արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունի Հայաստանի տարածքը) վերադարձի մասին։

«Գալու է օրը և վերականգնելու ենք աշուղ Ալասկերի հայերի կողմից ավերված արձանը և Աղքիլսե (Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղ) գյուղում նմանատիպ միջոցառում ենք անցկացնելու», -ասել է նա։