Այսօր երեկոյան Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։
«Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամական երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղն անմիջապես դիմելու եմ արտգործնախարար Կատրին Կոլոնեին, որպեսզի Ֆրանսիան կանգնի Հայաստանի կողքին»,- նշել է նախագահ Էմանուել Մարկոնի կուսակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն հայտնել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից սկսել է կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառում է ԱԹՍ-ներ, ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։
0Comments