Իրավիճակը լարվում է․ Հունգարիան նույնպես պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրում

Մանրամասներ

1

ՆԱՏՕ անդամ երկրներում իրավիճակը լարվում է։ Հունգարիան նույնպես պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրում։ 

Պաշտպանության խորհրդի նիստն առաջին հերթին Դրուժբա նավթամուղի դադարեցման պատճառով, քանի որ Ուկրաինան դադարեցրել է նավթի մղումը ճնշման անկման պատճառով։

Երկրորդ պատճառը Լեհաստանում տեղի ունեցած միջադեպն է։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։

Հիշեցնենք, որ Լեհաստանի Լյուբլինյան շրջանում ռուսական երկու հրթիռ է ընկել, ինչի պատճառով 2 հոգի մահացել են։

Երկրի վարչապետ Մորավեցկին Ազգային անվտանգության և պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։