![ա](/sites/default/files/inline-images/%D5%A5%D5%B4%20%D5%B4%D5%B7%D5%BF%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ այսօր ԵՄ մշտադիտարկողների նախնական խումբը ժամանում է Երևան:
«Այսօր ԵՄ մշտադիտարկողների նախնական խումբը ժամանում է Երևան։ Անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի հարցումին արձագանքելու համար։ ԵՄ տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և տեղում աջակցել հայ-ադրբեջանական կայունացմանը», - գրել է նա։
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու պայմանավորվածություն ձեռք է բերվել անցյալ շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրամիության խորհրդի նախագահի բանակցությունների արդյունքում։
Ըստ քառակողմ հայտարարության՝ Հայաստանը համաձայնել է ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Բաքուն, որը նախկինում մերժել էր տարածաշրջանում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը, խոստացել էր համագործակցել «այնքանով, որքան դա կառնչվի իրեն»:
0Comments