
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կողմ է արտահայտվել մոբիլիզացիայից խուսափել ցանկացող ՌԴ քաղաքացիներին հումանիտար վիզաներ տրամադրելու գաղափարին։ Այս մասին նա ասել է Politico թերթի հետ զրույցում։
«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մենք պետք է շատ արագ փոխգործակցենք և համակարգվենք, քանի որ այս մասնակի մոբիլիզացիան նոր փաստ է»,- Միշելի խոսքն է մեջբերում պարբերականը։
Նա նաև հավելել է, որ պատրաստ է խորհրդակցել ԵՄ-ի իր գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այս նախաձեռնությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
0Comments