«Ուկրաինային կործանիչների մատակարարման հարցը լուծված է»։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու խորհրդական Անդրեյ Երմակը:
«Ուկրաինայի համար հեռահար սպառազինությունների և կործանիչների հարցը լուծված է։ Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,-գրել է նա իր տելեգրամ ալիքում։
Հիշեցնենք, այսօր Զելենսկին Բրյուսելում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների առջև և հանդիպել ԵՄ առաջնորդներին։
0Comments