Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շուրջ 50 կիլոմետրանոց գոտու բնակիչները յոդի պատրաստուկներ են ստացել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։
«Այն բնակիչները, որոնք կարող են ռադիոակտիվ փոշու ազդեցության տակ հայտնվել, համապատասխան դեղամիջոցներ են բաժանվում»,- հստակեցրել է Վիկտոր Լյաշկոն:
Նրա խոսքով ՝ հավանական աղետի գոտում ապրող մարդկանց արդեն բաժանել են համապատասխան դեղամիջոցներ, իսկ նրանք, ովքեր չեն ստացել դրանք, կարող են վերցնել իրենց ընտանեկան բժշկից։
0Comments