Երկուշաբթի Դանիայի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատան առջև երկու ցուցարար այրել են Ղուրանի՝ իսլամի Սուրբ Գրքի օրինակը, ոտքերով տրորել Իրաքի դրոշը, ինչը կարող է հանգեցնել երկու երկրի հարաբերությունների հետագա վատթարացման, գրում է Reuters-ը:
Ղուրանն այրողները իրենց «Դանիացի հայրենասերներ» անվանող խմբից են, որոնք նմանատիպ ցույց էին անցկացրել նաև անցյալ շաբաթ:
Դանիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննադատել են տեղի ունեցածը և ընդգծել, որ իրենք պաշտպանում են բողոքի ակցիայի իրավունքը, սակայն այն պետք է խաղաղ լինի։
Երբ Դանիան և Շվեդիան թույլատրել են այրել Ղուրանը՝ համաձայն խոսքի ազատությունը պաշտպանող կանոնների, բողոքի բազմահազարանոց ցույցեր են սկսվել Իրաքում և Իրանում: Իրաքում ցուցարարները հինգշաբթի հրկիզել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատունը:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շաբաթ օրը հայտարարել է, որ Ղուրանը պղծող մարդիկ պետք է «ամենախիստ պատիժը» կրեն:
0Comments