Եվրամիությունը և նրա անդամները կձգտեն հատուկ միջազգային դատարան ստեղծել՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունը հետապնդելու համար․ ասվում է Եվրախորհրդարանի՝ հունվարի 19-ին Ստրասբուրգում ընդունված բանաձևում, որին կողմ է քվեարկել 472, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 33 պատգամավոր։
Եվրախորհրդարանը որոշել է, որ Ուկրաինայի և միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ պետք է ստեղծվի հատուկ տրիբունալ, որը նման է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նյուրնբերգյան դատավարությանը, որտեղ դատվում էին նացիստական առաջնորդները:
0Comments