Ինչպես է կինը խաբել Wildberries-ին

Մանրամասներ
վալդբերիս

ՌԴ Կրասնոյարսկի բնակիչը 1,2 միլիոն ռուբլով խաբել է Wildberries-ին՝ ծրագրի խափանման պատճառով։ Այս մասին հայտնում է Կրասնոյարսկի մարզի դատախազությունը, Լուրերի փոխանցմամբ՝ գրում է ՏԱՍՍ-ը։

«2023 թվականի գարնանը 23-ամյա կինը գրանցել է օգտահաշիվ Wildberries առցանց խանութում, ընտրել է վճարման եղանակ և համակարգում արտառոց անսարքություն է հայտնաբերել։ Այն ամենը, ինչ նա ավելացրել է «զամբյուղում», անմիջապես ստացել է «վճարված» կարգավիճակ: Այս տարբերակով նա ձեռք է բերել հագուստ և կոշիկ, ճամպրուկներ, սմարթֆոններ, նույնիսկ ոսկյա զարդեր։ Ընդհանուր առմամբ՝ նա գնել է մոտ 100 ապրանք՝ 1,2 միլիոն ռուբլի արժողությամբ: Երբ առցանց խանութը հայտնաբերել է տեխնիկական անսարքությունը, արգելափակել է օգտատիրոջ հաշիվը», - հայտնել են դատախազությունից:

Գերատեսչության տվյալներով՝ կինը աջակցության ծառայությանը չի հայտնել շուկայական ծրագրի անսարքության մասին։ «Նա վերցրել է էժան կենցաղային իրեր և համոզվել, որ իրենից չեն պահանջում վճարումներ և գումար չեն գանձում իր քարտից։ Դրանից հետո հավանական գնորդը ամեն օր «գնումներ է կատարել»: Կենցաղային ապրանքների պատվերների ցանկում շուտով հայտնվել են մի քանի բոլորովին նոր iPhone-ներ և շքեղ աքսեսուարներ»,- հայտնել է դատախազությունում։

Նշվում է, որ աղջիկը գողացված իրերը վաճառել է այլ խոշոր առցանց խանութներում և փակել իր պարտքերը։