ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է «ամուր եւ արժանի» խաղաղության ձեռքբերմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին եմ փոխանցում լավագույն մաղթանքներ, ցանկանում եմ խաղաղ, բարեկեցիկ եւ ուրախ Նովրուզ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ անգամ եւս հաստատում է իր անփոփոխ հավատարմությունը գործընկերությանը մեր երկրների միջեւ եւ ամուր ու արժանի խաղաղության ձեռքբերմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը ապագա սերունդների համար։ Այս տարվա ընթացքում ցանկանում եմ աշխատել ձեզ հետ միասին՝ տարածաշրջանային եւ տնտեսական կապերի զարգացման ընդլայնման համար»,- ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցել են Բայդենի շնորհավորանքի տեքստը։
0Comments