Երևանի Իսակովի պողոտայի 31 հասցեում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի վերաբերյալ ըկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ աշխատել է հրդեհի ազդանշման համակարգը, և հրդեհի արագ տարածման պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է տարածքի ներքին երեսպատման նյութերի դյուրավառությունը:
Նշվում է, որ հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ, այն պետք է հաստատվի հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Ըստ ընկերության հաղորդագրության՝ ականատես աշխատակիցները պատմել են, որ հրդեհը բռնկվել է էներգամատակարարման հանգույցից:
Ընկերությունը պնդում է, որ հրդեհային անվտանգության միջոցներ եղել են, սակայն դրանք բավարար չեն եղել աղետը կանխելու համար: Տեսչական մարմնի կողմից էլ հրդեհային անվտանգության կանոնների խախտում երբեւէ չի արձանագրվել:
Ընկերությունից հայտնում են, որ վնասները միայն նյութական են, դրանք հաշվարկվում են:
0Comments