Խոշոր հրդեհ՝ Պարույր Սևակ թաղամասում՝ ավտոպահեստամասերի խանութում. Վնասվել է նաեւ կից կայանած Kia-ն

Մանրամասներ
4

Հունվարի 16-ին՝ ժամը 04:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 04։39-ին։

Այրվել են խանութի պահեստային հատվածը (մոտ 30 քմ) և սրահից մոտ 10 քմ հատված, ջերմահարվել են մոտ 60 քմ տարածք սրահից և կից կայանած Kia մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ։