Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն

Մանրամասներ
շտապօգնություն

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն, հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 21։50-ի սահմաններում, Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում։

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: