«Աղստևում խեղդվածի դին, հնարավոր է, հայտնվել է Ադրբեջանի տարածքում». Ոսկան Սարգսյան

Մանրամասներ
աղստև

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աղստև գետում խեղդվածի դին, հնարավոր է, հայտնվել Ադրբեջանի տարածքում
Օգոստոսի 5-ին Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի տարածքում, ոռոգման նպատակով նախկինում կառուցված պատվարի մոտ, Աղստև գետում խեղդվել են Իջևան քաղաքի բնակիչներ, 34-ամյա Հայկ Էդիլյանը և 35-ամյա Աբգար Բայրամյանը։

Նրանք ընկերներ էին,երկուսն էլ՝ամուսնացած։

Փրկարարները օգոստոսի 5-ին ջրից դուրս են բերել Հայկ Էդիլյանի դին։

Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Արտակ Չոբանյանը հայտնեց, որ փրկարարները դեռևս չեն գտել Աբգար Բայրամյանի դին։

Փրկարարները որոնումներում օգտագործել են թռչող սարքեր, նրանք քայլում են գետի ուղղությամբ։ Որոշ տեղերում Աղստևը մեծ խորություն ունի, այժմ ջրի հոսքն արագ է։

Այդտեղից մինչև Ադրբեջանի սահման մոտ 1 կմ է, չի բացառվում, որ գետը դին կարող էր տանել։

Կարմիր Խաչի միջոցով Ադրբեջանին տեղեկություններ են փոխանցել կատարված դեպքի, ջրահեղձի մարմնի Ադրբեջանի տարածքում հայտնվելու հնարավորության մասին»։

Ոսկան Սարգսյան