ՈՒՂԻՂ. Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ

Մանրամասներ
իրավիճակ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12․57-ին, ՆԳՆ ՓԾ 911 ՃԿԱԿ ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ սրահի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

եպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 6 հաշվարկ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ, ԲԱՎ հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։

Դեպքի վայր են ժամանել 14 մարտական հաշվարկ։

Ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից:

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա:

Տեսակետ կար, որ պայթյունի ձայներ են եղել, այս պահին նման տեղեկատվություն Փրկարար ծառայությունը չունի։ Տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան։

 

ImportedPhoto.749987925.87443.jpeg (84 KB)

ImportedPhoto.749987925.866451.jpeg (90 KB)

ImportedPhoto.749987926.173689.jpeg (89 KB)