ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար

Մանրամասներ
Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան»  խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Նա չպետք է մնա, որպես պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսներն ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Իրենք ասում են` վարչապետը երկու անգամ հրաժարական է տվել։ Հրաժարական է տվել, բայց մնացել պաշտոնակատար նույն լծակներով, ինչ տարբերություն տվել է հրաժարական, թե` ոչ»,– ասաց նա։