Պարոն Պապիկյանը լինելու է պատմության մեջ մեր լավագույն նախարարներից՝ պաշտպանության առումով․ Ալեն Սիմոնյան

Մանրամասներ

ա

Դա եղել է վարչապետի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատմանը։

Ինչ վերաբերում է այդ պաշտոնում Սուրեն Պապիկյանին նշանակմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․  «Պարոն Պապիկյանի նշանակումը ես համարում եմ շատ ճիշտ և ողջունելի։ Նման աշխատասեր և ամբողջ իրավիճակին տիրապետող մարդուն նման ոլորտ վստահելը, կարծում եմ, որ կարևոր և ճիշտ քայլ է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Պապիկյանը մեր լավագույն նախարարներից է լինելու մեր պատմության մեջ՝ պաշտպանության առումով»,-ասաց նա։