Ժողովուրդն ագրեսիվ է տրամադրված. Մակունցն ու Արսեն Թորոսյանը քննարկում են ընտրությունները չեղարկելու տարբերակը

Իրավիճակ

ա

Սյունյաց արշավանքից եւ խայտառակ հյուրընկալությունից հետո իշխանությունում քննարկում են հունիսի 20-ին նախանշած  ընտրությունները հետաձգելու հարցը։

Կասկածներ են ծնվել, որ բոլոր մարզերում էլ նման տրամադրություններ կան իրենց նկատմամբ, պարզապես սյունեցիները` հասկանալի պատճառներով, ավելի բուռն եւ էմոցիոնալ արձագանքեցին։

Իսկ մյուս մարզերում, քանի որ նախապես պատրաստվում են վարչապետի այցելություններին, այդքան ակնառու չի լինում իրական վերաբերմունքը։ Հրապարակին տեղեկություններ են փոխանցել, որ կառավարությունում այսօր նեղ կազմով քննարկում են արել՝ Արսեն Թորոսյանի մոտ, մասնակցել է նաեւ Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Քննարկել են, որ նման ագրեսիվ մթնոլորտում հնարավոր չէ ընտրություն իրականացնել, սակայն որեւէ վերջնական որոշում չեն կայացրել։