Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա

Մանրամասներ
եմեն

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները Կարմիր և Արաբական ծովերում ընդհանուր առմամբ հարձակվել են 102 նավի վրա։ Դրա մասին հայտարարել է շարժման առաջնորդ Աբդել Մալեք ալ Հութին, որի ելույթը հեռարձակել է հութիների Al Masirah հեռուստաալիքը։ « Հարձակման ենթարկված նավերի թիվը հասել է 102-ի: Միջին հաշվով, «Անսար Ալլահը» երկու օրը մեկ մի նավի է հարվածում»,- ընդգծել է ալ-Հութին:

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ հարվածելու է Իսրայելի տարածքին և չի թույլ տալու, որ հարակից նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ ալ-Մանդեբի նեղուցի ջրերով:

Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ Կարմիր ծովում նավարկության ազատությունն ապահովելու և նավերը պաշտպանելու նպատակով ամերիկյան իշխանությունները հայտարարել են միջազգային կոալիցիայի ստեղծման և Prosperity Guardian  գործողության մեկնարկի մասին: Այնուհետև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են կանոնավոր հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում ապստամբների ռազմական օբյեկտներին։