Կռիվը դեռ չի սկսվել. ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալ

Մանրամասներ
համաս

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին հայտարարել է, որ «կռիվը դեռ չի սկսվել»։

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման «Ալ-Մանար» հեռուստաալիքին հետ հեռախոսազրույցում ալ Արուրին նշել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները մշտական կապի մեջ են «Հեզբոլլահ»-ի հետ և բացահայտել  է, որ ինքը հանդիպել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի հետ հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը: 

«Մեր ճակատամարտը նաև «Հեզբոլլահ»-ի ճակատամարտն է», - հավելել է նա:

«Եթե թշնամին մտնի ցամաքով, դա աննախադեպ պարտություն կլինի Իսրայելի համար», - շարունակել է նա՝ նկատի ունենալով Իսրայելի սպասվող ցամաքային ներխուժումը Գազա և պնդելով, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները լավ վիճակում են՝ չնայած իսրայելական հարվածներին Գազայի հատվածին։