Էրդողանն ունի 50․13% ձայն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 43.09%. Քվեների հաշվարկը շարունակվում է

Մանրամասներ

Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։

Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 75,54%-ը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Ընդհանուր ընտրողների թիվը 64.190.651 է։ Այս պահին հաշվվել է 44.293.081 քվե։ Մասնակցության տոկոսը՝ 69%։

Նշված քարտեզում կարմիրով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում է Քեմալ Քըլըչդարօղլուն, իսկ նարնջագույնով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։




Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 50.13% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.09%, Սինան Օղանը՝ 5.31%։

Աղբյուր`    Haberler.com