Պաղեստինի ղեկավարը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված հանդիպումը

Մանրամասներ
բայդեն

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն այլևս մտադիր չէ մասնակցել չորեքշաբթի օրը Ամմանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը՝ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումից հետո, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Մահմուդ Աբասը չեղարկել է իր մասնակցությունը նախագահ Ջո Բայդենի և Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ չորեքշաբթի օրը նախատեսված հանդիպմանը:

Աղբյուրը պարզաբանել է, որ Աբասն այս որոշումը կայացրել է ի նշան բողոքի՝ միջադեպի հետ կապված։ Այսպես, ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ առնվազն 500 մարդ է զոհվել անկլավում գտնվող հիվանդանոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։