Պաղեստինի Առողջապահության նախարարությունը Գազայում հայտնել է, որ առնվազն 232 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածների հետևանքով:
«Ալ Ջազիրա»-ն հայտնում է, որ իսրայելական տանկերը գնդակոծում են Խան Յունիսի Աբասան քաղաքի արևելյան շրջանները։
Օդային հարվածները կենտրոնացել են խիտ բնակեցված տարածքների վրա, որտեղ մարդիկ պատսպարվում էին:
ՄԱԿ-ում Իսրայելի բանագնաց Դեննի Դանոնը խոստովանել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը խախտել են հրադադարը՝ մի շարք հարձակումներ կատարելով Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների վրա՝ հավելելով, որ Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր պատանդները չեն վերադարձել տուն:
Այնուամենայնիվ, իսրայելցի զինվորականներից մեկը, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ Իսրայելի հարձակումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և չի բավարարվի միայն օդային հարվածներով, ինչը վկայում է Գազայի հատված իսրայելական ցամաքային զորքերի հնարավոր վերադարձի մասին:
0Comments